Թուրքիայի Արտվին շրջանում սահմանապահները ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, ով փորձել է սահմանն անցնելիս ճամպրուկով տեղափոխել իր հայրենակցուհուն: Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Հոպա քաղաքում` Սարպի անցակետում: Վրաստանի քաղաքացիներից մեկը ոստիկաններին կասկածելի է թվացել և իրավապահները նրանից պահանջել են բացել ճամպրուկը: Ինչպես պարզվել է ներսում գտնվել է կին թաքնված:
Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա վրացուհին արտաքսվել է Թուրքիայից երեք ամիս առաջ` վիզայի գործող ժամկետի ավարտից հետո:
Տղամարդուն և կնոջը տարել են ոստիկանության բաժանմունք: Ոստիկանությունը շարունակում է տեղի ունեցածի հետաքննությունը: