Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը

ԵԿՄ համագումարից հետո Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում նրանց է ուղղել բավականին թափանցիկ զգուշացում պարունակող մեսիջներ: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ ոք չփորձի բանակում ծավալել կուսակցական քարոզչություն:

Առաջին հայացքից Սարգսյանի հայտարարությունը տրամաբանական է՝ նկատի ունենալով այն, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական կառույց և չմիջամտի քաղաքական գործընթացներին, ինչը Սահմանադրության և օրենքի պահանջ է:

Ավելին՝ ընդհանրապես պետական կառավարման համակարգը չպետք է ներգրավվի քաղաքական գործընթացների մեջ, ինչը, սակայն, մեղմ ասած՝ այդքան էլ այդպես չէ, և պետական համակարգը ըստ էության հանդիսանում է իշխանության վարչական ռեսուրս, որը վերածվում է ընտրական արդյունքի մի հսկա մասի: Այդ տեսանկյունից էլ առաջին հայացքից Սերժ Սարգսյանի զգուշացումը և հորդորը տրամաբանական է ոչ միայն զուտ բանակի, այլև ընդհանրապես պետական ապարատի առումով:

Սակայն ուշագրավ է Սերժ Սարգսյանի ձևակերպումը, որտեղ խոսվում է ոչ թե բանակն իշխանության քաղաքական շահերին չծառայեցնելու, այլ հենց կուսակցական գործունեությունը բանակ չտեղափոխելու մասին: Իսկ այստեղ արդեն տողատակը դառնում է բավականին ուշագրավ, եթե նկատի ենք առնում այն, որ իշխող կուսակցությունից բացի՝ կա մեկ այլ կուսակցական հարթակ, որը նախընտրական շրջանում բավականին ուղիղ առնչություն ունի բանակին:

Խոսքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի մասին է: Իհարկե, Սեյրան Օհանյանը ներկայումս պաշտոնաթող է, բանակի հետ պաշտոնական որևէ առնչություն չունի, սակայն անկախ այդ հանգամանքից՝ բանակի հրամկազմում, անկասկած, կարող են լինել մարդիկ, որոնք կարող են համակրել Օհանյանի քաղաքական գործունեությունը: Անշուշտ, օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սեյրան Օհանյանն ինքը նաև հայտարարեց, որ բանակը չպետք է միջամտի քաղաքականությանը և պետք է զերծ լինի որևէ քաղաքական ներգրավվածությունից: Բայց մյուս կողմից էլ՝ նույն ասուլիսում նախկին նախարարն արեց բավական ուշագրավ մի հայտարարություն, որի ենթատեքստում նկատելիորեն ուրվագծվում էր նաև զինվորականության, բանակի ղեկավար կազմի շրջանակում որոշակի դրական տրամադրվածություն և համակրանք առաջացնելու ակնկալիքը:

Սեյրան Օհանյանի այդ հայտարարությունն, իհարկե, կարող է թելադրված լինել նաև սեփական նախարարական գործունեության ընթացքի վերաբերյալ մեղադրանքներին հակադարձելու նպատակադրումով, բայց Սերժ Սարգսյանն ըստ երևույթին, դրանից բացի, որոշակիորեն նշմարել է նաև քաղաքական աջակցության մեսիջներ, մասնավորապես՝ այն հայտարարությունների տեսքով, որ Սարգսյանը ապրիլից հետո անարդարացիորեն թիրախավորել էր բանակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասով:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ համաձայն չէր կադրային մի շարք պաշտոնանկությունների հետ և ընդհանրապես կարծում էր, որ բանակը չպետք է լիներ հետապրիլյան հակակոռուպցիոն քայլերի թիրախ: Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն ըստ ամենայնի ընկալել է իբրև մարտահրավեր և բանակի տարբեր շրջանակներում համակրանք առաջացնելու հայտ, ինչին էլ թերևս շտապել է արձագանքել և արգելակել այդ հայտը և նախընտրական շրջանում կանխարգելել բանակի հրամկազմի տրամադրությունների հնարավոր «ապակենտրոնացումը», հնարավոր սաբոտաժը: Սարգսյանն այդ կապակցությամբ հնչեցրել է ուղղակի սպառնալիք, որ «միջկուսակցական քննարկումների փորձերը ուղղակի պատժվելու» են:

Այդ ամենով հանդերձ, ինչ խոսք, կասկածից վեր է, որ բանակը չպետք է լինի միջկուսակցական պայքարի ասպարեզ, ինչը առաջին հերթին, իհարկե, ենթադրում է այն, որ իշխանությունը, բանակը զերծ պահելով այդ հեռանկարից, նաև առաջին հերթին հենց իր օրինակով պետք է ցույց տա, որ բանակը մշտապես հեռու է պահելու քաղաքականությունից, այդ թվում նաև՝ քաղաքականության իր բաժնեմասից: Առավել ևս, որ ապրիլի պատերազմը գործնականում ցույց տվեց, որ բանակի իրական և գլխավոր բաժնետերը Հայաստանի քաղաքացին է, Հայաստանի հասարակությունը, որը անկախ իր քաղաքական համակրանքներից և հակակրանքներից՝ ապրիլի պատերազմին մեկ մարդու նման անմիջապես կանգնեց բանակի կողքին և օգնեց լուծել գերկարևոր խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում