Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք. որը կլինի խորհրդարան անցնող երրորդ ուժը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, արդեն բոլոր կուսակցությունները, դաշինքները ներկայացրել են իրենց թե՛ ռեյտինգային, թե՛ համամասնական ցուցակները, արդեն ունենք վերջնական պատկերը՝ 4 դաշինք, 5 կուսակցություն: Հետաքրքիր է, այս փուլում, դեռևս ընտրարշավը պաշտոնական փուլը չմեկնարկած, կուսակցությունների, դաշինքների շանսերը, հաջողության հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում, ըստ Ձեզ՝ առաջին հորիզոնականներում նրանցից որո՞նք կլինեն:

-Իհարկե ռեսուրսների առումով անհասանելի են Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը։ Բացի Կոմունիստական կուսակցությունից, մնացած 8-ը անցնելու շանսեր ունեն, ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ Հայաստանում մեծ նշանակություն է ունենում նաև նախընտրական արշավը: Նախընտրական արշավը ցույց կտա և վերջնական արդյունքները ցույց կտան՝ ով, այնուամենայնիվ, կանցնի խորհրդարան, ով չի անցնի: Բայց փաստացի 4 դաշինքը և 4 կուսակցությունը ունեն շանս խորհրդարան անցնելու:

Նրանցից հատկապես ո՞րը կառանձնացնեիք, որի՞ հետ կարելի է ռեալ փոփոխությունների հույս կապել:

-Եթե խոսում ենք «պրեսպեկտիվայի» առումով, ավելի երիտասարդներ, ինչ-որ առումով ավելի ռադիկալ մտքերով՝ «Ելքն» է: ՀՀԿ-ն եթե պահի այն երիտասարդացումը, այն «ստերիլիզացումը», որն անում է և ցույց է տալիս իր առաջին տասնյակով, չի բացառվում, որ այնտեղ… Շատերը մամուլում նշեցին, որ Կարեն Կարապետյանը սկսել է հեղափոխություն վերևից: Եթե ՀՀԿ-ն հեղափոխություն անի վերևից, չի բացառվում, որ ՀՀԿ-ն էլ կարողանա, թեև այստեղ շատ «թե»-եր կան: «Ծառուկյան» դաշինքը եթե լայն կոնսոլիդացիա կազմակերպեր, այսինքն՝ գային այն ուժերը, որոնց հետ ի սկզբանե բանակցել է, իսկ գաղտնիք չէ, որ ի սկզբանե այդ դաշինքը բանակցել է շատ շատերի հետ, այդ թվում նաև շատ-շատ լրագրողների, իրավաբանների, տնտեսագետների, ինժեներների, բավականին ծանրակշիռ մարդկանց հետ, բայց այն, ինչը որ ուզում էին ի սկզաբանե, փաստացի չեղավ: Ծառուկյանը իր վարկանիշի հաշվին ինչ-որ տոկոսներ տանելու է, բայց սա այն դաշինքը չէ, ինչը որ ակնկալվում էր, հատկապես հասարակության պրոգրեսիվ հատվածի կողմից: Մյուսների մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, քարոզարշավից կերևա, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ այնպիսի տրանսֆորմացիաներ եղան այս ընթացքում՝ ակզբում կնքվեց Վ. Դալլաքյան-Ա. Գ. Սարգսյան- Վ.Օսկանյան դաշինք, հետո իրենց միացավ Հայրիկյանը, հետո երեքը դուրս եկան, միացավ «Ժառանգությունը», ի սկզբանե հայտնի էր (այդ մասին Վ. Դալլաքյանն էր ասում), որ այդ դաշինքը ղեկավարելու է Ս. Օհանյանը: Այս դաշինքի մասին ասել, թե ինչ կլինի, հիմա չեմ կարող, դա ժամանակը ցույց կտա: ՀԱԿ-ը, պարզ է, ունի իր սկզբունքը, դրանով շարժվում է: Դաշնակցությունն իհարկե պրոբլեմներ ունի այն առումով, որ այսքան ցածր վարկանիշ երևի վերջին 25 տարում չի ունեցել, բայց ավանդական կուսակցություն է, որն ունի իքս քանակի իր ընտրազանգվածը, որը տատանվում է՝ նայած ինչ ժամանակահատված է հասարակության, պետության համար, եղել է, որ 12-13 տոկոս են հավաքել, եղել է, որ 5 տոկոս են հավաքել:

-Մասնավորապես, եթե ՀՅԴ-ի մասին խոսենք, նշեցիք, որ վարկանիշային առումով անկում են ապրել, ինչ հանգամանք կառանձնացնեք, ինչո՞վ է դա պայմանավորված, նրանով, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մե՞ջ է:

-Հաշվի առնելով այն, որ իշխանության մեջ է: Բայց մյուս կողմից էլ, լինելով իշխանության մեջ ունի ռեսուրսներ, այսինքն՝ այստեղ իրենք պետք է հաշվարկեին իրենց պլյուսներն ու մինուսները՝ ռեսուրսների և վարկանիշի առումով, երևի հաշվարկել են, ես չգիտեմ, դա իրենց ներքին խնդիրն է:

-Եթե փորձենք նախնական առանձնացնել երեք քաղաքական ուժերին, որո՞նք կլինեն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողները:

-Առաջին երկուսը կարող եմ ասել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, երրորդը շատ դժվար է ասել, թե որը կլինի: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ կոմունիստները շանս չունեն, մյուս վեցն էլ շանս ունեն լինելու երրորդը:

-Պարոն Քոչարյան, կանանց ներգրավվածությունը ընտրացուցակներում ինչպե՞ս եք գնահատում:

-Կանանց լինելը քաղաքականության մեջ ինձ համար շատ նորմալ է, ավելին, գտնում են, որ շատ քիչ են կանայք, եթե հաշվի առնենք համաշխարհային միտումները, բայց դեմ եմ, երբ դա անում են շատ արհեստական, ինչ-որ անհասկանալի դեմքեր են ներգրավում, որվհետև ըստ օրենքի, ամեն քառյակում, այսինքն՝ 25 տոկոսը պետք է կանայք լինեն. դրան դեմ եմ, իսկ քաղաքականության մեջ կանանց լինելուն շատ կողմ եմ:

-Ըստ էության նրանք իրավահավասարության խնդիրնե՞ր պիտի բարձրացնեն:

-Հայաստանում կանանց իրավահավասարության խնդիր չկա, այնքան, որքան Հայաստանում են կանանց հարգում և մեծարում, ոչ մի երկրում չկա, դա ներմուծված, արհեստական, հիմար օրենքներից է, որ չգիտես ինչու ուզում են փաթաթել Հայաստանի վզին. գենդերային հավասարություն… Ես արդեն 50 տարեկան եմ, դեռ չեմ տեսել, որ որևիցե խնդիր լինի, դեռևս խորհրդային միությունից՝ և՛ քաղաքական, և՛ պետական կյանքում ակտիվ կանայք եղել են: Խնդիրն այն է, որ Հայաստանում, ավանդաբար, կինը՝ ինքը, այնուամենայնիվ, գերադասում է լինել ընտանիքի մայր, քան պետական կամ քաղաքական գործիչ: Երբ ցուցակում, օրինակ, Նաիրա Զոհրաբյանն է, Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը կամ Արփինե Հովհաննիսյանը, դա ինձ չի զարմացնում, բայց երբ անհայտ անուններ կան ցուցակներում, դա արհեստական է ու ծիծաղելի:

-Անդրադառնանք քաղաքական ուժերի կարգախոսներին: «Ծառուկյան» դաշինքի կարգախոսն է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», ՀՎԿ-ինը՝ «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի», ՀՅԴ-ինը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», Ազատ դեմոկրատներինը՝ «Մենք կարող ենք», «Ելք»-ինը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»։ Այս կարգախոսները ինչպե՞ս կգնահատեք:

-Կարգախոսները քաղաքական պայքարի ժամանակ, հատկապես նախընտրական փուլում, լինում է այն մեխը, այն ողնաշարը, որի շուրջ կազմվում է ամբողջ արշավը։ Բայց քանի որ Հայաստանում վաղուց արդեն չկա գաղափարախոսություն, վաղուց ոչ մեկը ոչ մեկին չի հավատում, կարգախոսը դարձել է ատրիբուտի նման մի բան, այնպես ինչպես տանը ձիու նալ են կախում, որ երջանկություն բերի: Կարգախոսը հիմա այդպիսի ֆունկցիա է կատարում, որպես կարգախոս, գոնե այս պահին, չի աշխատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում