«Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու է Գառնի համայնքի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Արուսյակ Այվազյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա այդ որոշումը, Ա. Այվազյանը նշեց, որ տարբեր քաղաքական ուժերից մասնակցության առաջարկ է ստացել է, բայց «Լուսավոր Հայաստան»- ի գաղափարներն ու մոտեցումներն են իրեն հոգեհարազատ, և այդ պատճառով որոշել է առաջադրվել «Ելք»-ի ցուցակով: Բացի դրանից, նրա խոսքով, այդ դաշինքում առաջադեմ, հայրենանվեր գործունեություն ծավալող և ազնիվ, մաքուր մարդիկ են:
Արուսյակ Այվազյանը հույս հայտնեց, որ այս ընտրություններում իր շանսերն ավելի մեծ կլինեն, քան ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Գառնի համայքնի ղեկավարի ընտրություներում ևս առաջադրել էր իր թեկնածությունը: Նա նշեց, որ մտահոգություն ունի, որ այս դեպքում ևս, ինչպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, կփորձեն խոչընդոտել. «Բայց դա ինձ չի հուզում, ես իմ քայլն արել, ցանկանում եմ իրոք հայրենանվեր աշխատանք կատարել իմ համայնքի համար»,- նշեց Ա. Այվազյանը՝ հավելելով, որ ընտրվելու դեպքում առաջին հերթին աշխատատեղեր բացելու խնդրով կզբաղվի:
Մանրամասները՝ տեսանյութում: