Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ:
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողը վարչապետից հետաքրքրվել է, թե ինչու զինգրքույկներում մասնակցությունը վավեր չէ:
Վարչապետը պատասխանել է. «Շատ շնորհակալություն, որ դու մասնակցել ես, թե ինչու գրքույկումդ գրված չէ, չգիտեմ, բայց մեր տղաները կպարզեն և այդ բացը կլրացնեն»: