«Արցախի պաշտպանությունը չի կարելի թողնել միայն պաշտպանության բանակի ուսերին», – «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը և ընդգծեց. «Ամեն մեկն այս հարցում ունի իր խրամատը»:
Էմիլ Բաբայանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում Եվրոպական դատարանում ապրիլյան պատերազմի հետ կապված գործերով Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ: «Արցախը ֆորմալ առումով դեռևս չճանաչված պետություն է, սակայն մենք ուղիներ ենք որոնում այս խնդիրը ինչ-որ կերպ լուծելու համար»,- նշեց Է. Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում: