Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի կոմերցիոն օպերատորը (ESCO) «Կասկադ Ջորջիա» ՍՊԸ-ին գրանցել է որպես էլեկտրաէներգիա արտահանող և ներմուծող կազմակերպություն: Այպիսով՝ ընկերությունը կզբաղվի Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարմամբ և արտահանմամբ:
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, «Կասկադ Ջորջիա»-ն, որի 95 տոկոսը պատկանում է «Տաշիր» խմբի մեջ ներառված «Կասկադ Էներգո Բիթ»-ին, առաջին անգամ գրանցվել է 2016թ.:
Հիշեցնենք, որ 2015թ. «Տաշիրը», որի սեփականատերը հանդիսանում է Սամվել Կարապետյանը, գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն ու «Հրազդանի ՊՇԷԿ»-ը: