Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Գ. Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը:
Բանաստեղծ Վահան Տերյանի ծոռ Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ Վահան Տերյանի կյանքի բազմաթիվ էջեր հայտնի չեն: Նրա խոսքով՝ հիմնականում գաղտնի է պահվել նրա քաղաքական գործունեությունը և 100 տարի գաղտնի է պահվել 1915թ-ին Տերյանի ծավալած գործունեությունը:
Նա ներկայացրեց դրվագներ, որոնք տեղ են գտել գրքում: «Տերյանը 1915թ. դեկտեմբերին գալիս է Երևան, Ցարսկայա (այժմ Բուզանդի) փողոցում գտնվող շենքերից մեկում երեխաներին հանձնարարում է գրել հուշեր Ցեղասպանության մասին: Սրանք Ցեղասպանության մասին ամենահուզիչ վավերագրերն են»,- նշեց Գ. Էմին-Տերյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: