Ֆրանսիացի քննիչները եկել են Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք՝ այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք վերաբերում են պետական միջոցների հնարավոր հափշտակման գործի՝ այսպես կոչված «Պենելոպա Ֆիյոնի գործի» հետաքննությանը, հաղորդում է BF M TV հեռուստաալիքը: Քննիչները մտադիր են առգրավել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատավարձի վճարումներին:
Նախոեին «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը և նրա տիկինը՝ Պենելոպան, հարցաքննվել են քննիչների կողմից: Հարցաքննությունը տևել Է շուրջ հինգ ժամ:
Անցած շաբաթ Ֆրանսիայում սկանդալ Է ծայր ծագել այն բանից հետո, երբ հրապարակվել է լրագրողական հետաքննություն, ըստ որի Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել Է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը և համապատասխան վարձատրություն Է ստացել՝ «ոչ մի կոնկրետ պարտականություն չկատարելվ»:
Տեղական ԶԼՄ-ներն ծագած սկանդալը անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ այն կարող Է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը անվիճելի ֆավորտի Էր համարվում։