Լրագրող Էվան Բլասը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է LG-ի «խելացի» ժամացույցների լուսանկարները, որոնք ստացել են Watch Style անվանումը։ Ժամացույցների շնորհանդեսը ակնկալվում է փետվարին։ Նորույթը ստեղծվել է Google ընկերության հետ։
Ինչպես նշում են աղբյուրները , ժամացույցների շնորհանդեսը պետք է տեղի ունենա Android Wear 2.0 օպերացիոն նոր համակարգի թողարկմանը զուգահեռ։ Ենթադրվում է, որ ժամերը կլինեն մոխրագույն և վարդագույն։
Նախնական տեղեկատվության համաձյան՝ սմարթ-ժամերի արժեքը կկազմի շուրջ 250 ԱՄՆ դոլար։