Ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանն արդեն երեք օր է կրկին հացադուլ է հայտարարել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա բողոքում է իրեն վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու հարցը հետաձգելու որոշման դեմ, պահանջում հանդիպում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ, եւ որ ընթացք տան ՀՀ նախագահին ներկայացրած իր ներման խնդրանքին:
«Հարգելի լրագրողներ և ֆեյսբուքյան ընկերներ, ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը շուրջ երեք օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, խնդրում և պահանջում է իրեն այցելի ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ, պրն Ֆելիքս Ցոլակյանը, որպեսզի գաղտնիք հայտնի, եթե տվյալ պաշտոնյան շուրջ քսան օրվա ընթացքում չայցելի հիմնարկ, ապա այդ գաղտնի տեղեկատվությունը կհայտնի»,- ֆեյսբուքում գրառել է Հասրաթյան Ստեփանը։