Օնտարիոյի բնակիչ Թիմմի Ջո Էլզինգն ուշ գիշերը բջջային հեռախոսով շատ գեղեցիկ տեսարան է նկարահանել, հայտնում է gogetnews.info-ն: Էլզինգի խոսքով՝ ինքը կարծել է, որ բնական երևույթը հյուսիսափայլ է:
Լուսային սյուների երևույթը բացատրվում է մեծ բարձրության վրա սառույցի առկայությամբ: Ձմռան ցուրտ գիշերները սառցե մանրագույն բյուրեղները, որոնք նորմալ պայմաններում շատ ավելի բարձր են լինում մթնոլորտում, ավելի ներքև են իջնում դեպի Երկրի մակերևույթ:
Երբ սառցե մառախուղ հիշեցնող այդ մասնիկներն արտացոլում են քաղաքների, ավտոմեքենաների լուսարձակների և լույսի արհեստական այլ աղբյուրների լույսը, արդյունքը կարող է ցնցող լինել. առաջանում են լույսի սյուներ: