Անհայտ անձիք նռնականետից գնդակոծել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ստամբուլյան գրասենյակը։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ զոհեր ու վիրավորներ չկան։
Այսօր ավելի վաղ հակատանկային նռնականետից գնդակոծվել էր Ստամբուլում Անվտանգության վարչության շենքը։ Ինչպես հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիլ Շահինը, արկը հայտնվել է պատի մեջ։ Ոչ ոք չի տուժել։ Դրանից հետո քաղաքում լայնածավալ ոստիկանական գործողություն է սկսվել։