Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ախպարիկ, կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր է․ Դեմիրթաշը՝ Հրանտ Դինքի մասին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Էդիրների բանտից գրել է պոլսահայ մտավորականի մասին` խոսելով իր հույզերի ու ապրումների մասին, հաղորդում է «Ակօս» պարբերականը։

«Հրանտ Դինքի` մեզնից գնալու տասներորդ տարում ենք: Նախորդ 10 տարիներին, ցավոք, չկարողացանք մեր երկիրը վերածել ազատ ապրելու երկրի: Այդ պատճառով Հրանտի առջև պարտավորություն ունենք: Սակայն նաև ծնկի չեկանք:

Անգամ եթե Հրանտի մարդասպաններն ու նրանց թիկունքում գտնվող անձինք շարունակեն մնալ պաշտպանության ներքո, մենք մարդասպանին լավ գիտենք` այնպես, ինչպես գիտենք Սուրուչի, Անկարայի մարդասպաններին, Ռոբոսկիի մարդասպաններին… Սիրելի Ռաքելը խոսում էր «մի երեխային մարդասպան դարձրած մտածելակերպի մասին». այդ մտածելակերպի դեմ մեր պայքարը շարունակվում է և ընդմիշտ կշարունակվի: Ցանկանում եմ, որ իմանաք դա: Տխուր եմ, որ բանտում գտնվելու պատճառով այս տարվա հիշատակման  արարողություններին չեմ կարողանալու մասնակցել: Սակայն անգամ այստեղ գտնվելով շարունակում եմ Հրանտի համար արդարության պայքարը: Այս հանցագործությունն ուղղված էր ժողովուրդների համակեցության դեմ: Հրանտի անձով մեզ բոլորիս թիրախավորեցիք: Մենք շարունակելու ենք պայքարել` հանուն Հրանտի մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու արդարության փնտրտուքի և դրա իրականացման:

Ախպարիկ: Կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր է, ինչպես և ցանկանում էիր տեսնել:

Հիշում եմ հարգանքով և պատկառանքով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում