Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «տոնածառի գործ»-ով դատական նիստը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ամբաստանյալ Գևորգ հանդես եկավ Սաֆարյանը պաշտպանական ճառով:
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները փորձել էին տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ էր եղել: Գևորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու, այդ գիշեր ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Գևորգ Սաֆարյանը մի քանի օրինակներ նշեց, որտեղ ոստիկանների ցուցմունքները հակասում են իրար: «Ոստիկանները տվել են ակնհայտ սուտ ցուցմունքներ»,- նշեց Գ. Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: