Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը խստապես դատապարտել է Բաքվում երեկ հանրահայտ բլոգեր Մեհման Հուսեյնովի առևանգումն ու կտտանքների ենթարկելը։
Մույժնիեքսն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Պետք է վերջ տրվի քաղաքացիներին ահաբեկելու, նրանց հետ վատ վարվելու, կալանավորելու ու տուգանելու փաստերին»։