Wednesday, 08 05 2024
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Սերժ Սարգսյանը վատ վիճակում է. մենք գաղութում կալանավոր ենք

«Մենք ունենք ազգի փայլուն ներկայացուցիչներ, անհատներ, արվեստի գործիչներ և գիտնականներ, բայց արդյո՞ք մենք գնահատում ենք նրանց: Մենք անգրագիտության յուղի մեջ ճպճպում ենք, կիսատպռատությունն է բերել այս վիճակին: Փոխանակ ձգտենք դեպի լույսը, գնում ենք խավարի հետևից, խավարը շատ է արդեն, դրանից դուրս գալ է պետք:

Հայաստանում հայն է պակասում. մեր միջի հային ենք սպանում, հայերենն ենք սպանում… Շատ ենք փնովում մենք մեզ:  Եկեք փոխվենք, 2017-ը թող մեզ համար ինչ-որ բան բացի, մենք սկսենք հպարտանալ մեզնով, բայց ոչ թե դատարկ տեղը, այլ վերից վար գործ անենք»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

«Ես մահը կգերադասեմ անարժանապատվությունից, որովհետև մարդն աստվածային արարած է, և եթե նրա մեջ արժանապատվությունը ջնջում ես, դառնում է կենդանի: Նույնիսկ կենդանիներ կան, որոնք արժանապատվություն ունեն, ձեռք են մեկնում, միմյանց օգնում: Մենք հասել ենք այն աստիճանի, որ արդեն անտարբեր ենք, մեկս մյուսի նկատմամբ այս անտարբերությունն ամենանսեմացուցիչ բանն է:

Եվ մշակույթի հարց կա. 25 տարի է թուրքական կլկլոցն են մեյդան բերել, փառք Աստծո, որ հայի մեջ գենետիկորեն ինքնապաշտպանության, պեություն ունենալու ձգտում կա: Որևէ ազգ այսքան դիմացկուն չէր լինի: Ծեծեցին ու սպանեցին, իրենց երկրում հրաման տվեցին փողոցում սպանել ժողովրդին, հետո էլ ասում են՝ ինչու են հեռանում… Փախչում են, որովհետև գերադասում են օտարի մեջ իրենք իրենց գլխի տերը լինել, քան իրենց տանն ապրել օտարի համակարգի մեջ. սա ռուսական-բոլշևիկյան սիստեմ է… Մենք անկախություն ենք այսօր կորցնում, իսկ անկախությունը մեզ պետք է օդ ու ջրի պես: Մեզ թվում է, որ մենք շատ խելացի ենք, բայց աշխարհի մասշտաբով մենք միամիտ ենք, խաբել են ու խաբելու են, պետք է շատ զգոն լինել… Խորհրդարանում պետք է ազգի սերուցքը լիներ, իսկ այնտեղ նույնիսկ հայերենով չեն խոսում, բայց քաղաքականությամբ են զբաղվում…

Այսօր բոլորս վատ վիճակում ենք, հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը վատ վիճակում է. մենք բոլորս գաղութում կալանավոր ենք: Եթե քեզ ասում են՝ էս  է, սրանից էն կողմ էլ հնարավորություն չկա, ուրեմն դու հաստատ ազատազրկված ես:

Մենք պիտի հասկանանք մեր անելիքը ապագայում. որպեսզի գանք հասնենք լուսավոր տեղի, մեզ պետք է կրթության, մշակույթի զարգացում, աշխատանք՝ արագ տեմպերով: 2017-ին ուզում եմ, որ համախմբվենք, թող սահմանին կանգնած ոչ մի զինվորի մազը չպակասի, ամեն ինչ պիտի անենք, որ ոչ մի մայր արցունք չթափի: Պիտի լավ տրամադրվենք, դեպի ուարախություն գնանք»,- նշեց Հրանտ Վարդանյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում