Քաբուլում իրականացված պայթյունի հտեւանքով վիրավորվել է Աֆղանստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) անդամ Ֆակուրի Բեհիշտին, նրա թիկնապահը զոհվել է, հաղորդում է TOLOnews հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանականի ավտոմեքենայում պայթուցիկ սարք էին տեղադրել, որը գործել է այն ժամանակ, երբ մեքենան գտնվում էր Քաբուլի արևմտյան շրջանի մզկիթներից մեկի մոտ:
Հանրապետությունում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձել պայթյունի պատասխանատվությունը։