Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դադարել է շփվել իր հարազատ քրոջ՝ 40-ամյա երգչուհի Կատյա Ավեյրուի հետ՝ վերջինիս «անհամեստ վարքի» պատճառով։ Այս մասին հաղորդում է life.ru-ն՝ վկայակոչելով պորտուգալական ԶԼՄ-ները։
Երգչուհու բեմական անունը Ռոնալդա է։ Տեղեկատվության համաձայն՝ վեճի պատճառ է հանդիսացել Ռոնալդուի քրոջ սիրեցյալի հարցազրույցը, որում նա ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Ավեյրույի հետ սեքսով է զբաղվել «Ռեալի» հարձակվողի ննջասենյակում։
Այս հայտարարությունից հետո Ռոնալդուն նեղացել է քրոջից և դադարեցրել է շփումը նրա հետ՝ հայտարարելով, որ քույրն իրեն չափազանց անհամեստ է պահում։