The Daily Express-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանը Ջոնի Դեպը հրաժարվել է Էմբեր Հերդին վճարել 6.8 միլիոն դոլար, որը դատարանի որոշմամբ նա պետք է վճարեր ամուսնալուծության գործով։
53-ամյա դերասանի իրավաբանները հայտնաբերել են զույգի ամուսնալուծման մասին պայմանական պայմանագրի խախտումներ, որոնցից մեկը եղել է դերասանուհուն փոխհատուցում վճարելը։
Բանն այն է, որ Հերդը չպետք է հրապարակավ արտահայտվեր Դեպի կողմից իր հանդեպ բռնության մասին, սակայն նա արել է դա։ Դեպը պետք է Հերդին սկսեր ալիմենտ վճարեր մեկ աշաբաթվա ըթացքում։
Բացի այդ, նա Հերդին հնարավորություն չի տվել Հոլիվուդի իր տնից դուրս բերել իրերը։ Հերդի իրավաբանները դիմել են դատարան՝ Դեպին հարկադրելու համար կատարել պայմանագրի պայմանները։
Հերդն ընթացիկ տարվա մայիսի 23-ին դիմել էր ամուսնալուծման և Դեպին մեղադրել էր իրեն ծեծի ենթարկելու և կանոնավորապես ալկոհոլի ու թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու համար։ Դեպն ու Հերդը ամուսնացել էին 2015 թվականի փետրվարին։