Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռխոսազրույցի մասին։ Այս մասին հաղորդում է Tengrinews պորտալը։
Նազարբաևը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն իրեն ասել է․ «Դուք հրաշք եք գործել Ղազախստանում»։
«Դա ես չեմ ասում, դա Թրամփն է ասում»,-նշել է Ղազախստանի նախագահը։
Նազարբաևի կարծիքով՝ Թրամփին, ամենայն հավանականությամբ, տեղեկատվություն են փոխանցել ղազախ նավթագործները։
Նազարբաևի և Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին։