Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

«Դաշնակցային» գազի սակագինը բլեֆ է և արտոնյալ չէ. իշխանության ռուսամետության պատճառով ՀՀ-ում գազը թանկ է

Կառավարությունը դեկտեմբերի 1-ին ֆիքսեց գազի գինը 1000խ/մ-ի համար 150 դոլար: «Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին որոշումից հետո տեսանք, որ քաղաքական որոշում է կայացվել. սահմանին գազի գինը չէր փոխվել, բայց որոշեցին, որ ընտրություններից առաջ պետք է ինչ-որ լավ բան անել և բնակչության համար գազի սակագինը նվազեցրին: Ամեն դեպքում գազի գնի մարժան շատ բարձր է և «Գազպրոմ»-ի գերշահույթներն ապահովված են»:

Դ. Իոաննիսյանի խոսքով՝ վերջին երեք տարում աշխարհում գազի գները մոտ 2,5-3 անգամ անկում են ապրել. «Եվրոպայում վաճառվող ռուսական գազի գինը 2,7 անգամ նվազել է: Երեք տարի առաջ Հայաստանի համար սահմանին գինը ֆիքսվեց 190 դոլար, մոտ մեկ տարի է 150 դոլար է և դա շատ բարձր գին է: Այս «դաշնակցային» գազի սակագինը բլեֆ է և վաղուց արտոնյալ չէ: Հայաստանը Ռուսաստանից շատ մոտ է, և ընդամենը 10 տոկոս տրանզիտ է տրվում Վրաստանին, այնինչ՝ Եվրոպան հեռու է և տրանզիտի ծախսերը բարձր են, սակայն գազի սակագինը եռապատիկ անկում է ապրել:

Ամեն տարի ոչ թե առևտրային, այլ քաղաքական որոշում է կայացվում, եթե Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում քաղաքական որոշում է կայացվում, հասկանալի է, քանի որ «Գազպրոմ»-ին այնտեղ այլընտրանք չկա, իսկ մեզ համար այլընտրանք կա՝ Իրանը, սակայն Հայաստանը իրանական գազի սակագնի շուրջ բանակցութուններ երբեք չի վարել: Հայաստանի իշխանությունների ռուսամետության պատճառով Հայաստանում գազի սակագինը բարձր է: Մենք մտել ենք ԵՏՄ, բայց ամենաթանկ գազ և էլեկտրաէներգիա ունեցող երկիրն ենք և դրանց թանկ լինելը Հայաստանում խոչընդոտում է արդյունաբերության զարգացումը»:

Դ. Իոաննիսյանի դիտարկմամբ՝ իշխանությունները գազի սակագնի նվազումը ներկայացնում են որպես հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունների արդյունք, որպեսզի արդարացնեն իրենց վարած արտաքին քաղաքական կուրսը: Ամեն տարի մեզ քաղաքական որոշում է պարտադրվում. դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ իրեն պետք է լավ պահի, որպեսզի գազի սակագինը չբարձրացնեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում