Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Ընդդիմադիր դաշտը փլուզելու իշխանության տարբերակները հնացած են. թող նոր բան մտածեն. Արամ Զ. Սարգսյան

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանին:

– Պարոն Սարգսյան, ՔՊի, «Լուսավոր Հայաստան»-ի և «Հանրապետություն» կուսակցության գործակցությունը արդյո՞ք երկարատև է, ենթադրո՞ւմ է լուծարում՝ դառնալով մեկ կուսակցություն, ինչպես ավելի վաղ ՔՊն էր պնդում։ Ենթադրո՞ւմ է արդյոք ընդլայնում, թե՞ այս ձևաչափն արդեն  վերջնական է։

– Այսօր ես չեմ կարող ասել ավելին, քան այն, որ քննարկումները, որոնք տեղի են ունենում «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև, միտված են Ձեր կողմից նշված և նաև մեր հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերին անկեղծ, օբյեկտիվ և ընկալելի պատասխաններ գտելուն: Տա Աստված, որ մեզ մոտ ստացվի և փետրվարի 12-ին կարողանանք այդ մասին հստակ հայտարարել:

Արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ մասնավորապես ՔՊ-ի՝ ոչոչը Ձեզ չի՞ կաշկանդի, քանի որ Ձեր կուսակցությունը և ԼՀը հստակ հայտարարում են, որ Հայաստանի ապագան տեսնում են որպես եվրոպական մոդելի պետություն։

– Ընդհանրապես ընտրություններին քաղաքական ուժերը մասնակցում են իրենց նախընտրած ձևաչափերով, ծրագրերով և կարգախոսներով: «Հանրապետություն» կուսակցությունը դաշինքով մասնակցության կողմնակից է ու բարեբախտաբար, այն ուժերի հետ, ում հետ մենք համագործակցում ենք, չհաղթահարվող և բացահայտ հակադիր տեսակետներ չունենք: Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումներին, ապա շատ կասկածամիտներին կուզենայի հիշեցնել, որ պարոն Փաշինյանը ԱԺ քվեարկությունների ժամանակ «կողմ» է քվեարկել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրին և «դեմ» Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի միացմանը: Իմ կարծիքով՝ սա քաղաքական ուժի մոտեցումների մասին տեսակետ կազմելու լավագույն տարբերակն է:

– ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ,այսօր Ձեզ ի նկատի ունենալով` ասել է, որ երեքի միավորումը հաղթելու հնարավորություն չունի, որ հաղթելու համար ողջ ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի, իսկ «Հանրապետություն» կոսակցության մասով ցույց է տվել որ չի հիշում անունը և հետաքրքրվել, թե արդյո՞ք հարց տվող լրագրողները հիշում են այն:

– Լուրջ մի ընդունեք: Չեմ կարծում , որ մեր հանրությունը լուրջ է վերաբերվում էդ տղային: «Հանրապետություն» կուսակցությանը չհիշելու մասով էլ ասեմ, որ ոչինչ երիտասարդ է, պատահում է, կարող է հիշողության հետ կապված խնդիրներ ունի, չնայած իր տարիքում մեղք է, թող անպայման բժշկի դիմի…

Իսկ ավելի լուրջ, ՀՀ իշխանությունները դեռ 2003 թվականից բուծել են բազմաթիվ հաճախորդների, որոնց էլ ընտրական գործընթացներում օգտագործելուց հետո, պաշտոններ են տվել կամ մի զրո ավել ու պակաս վճարել: Հիմա էլ նույն վիճակն է, և 2017-ը բացառություն չէ: Ընդդիմադիր դաշտը վերահսկելու կամ ժամանակից շուտ փլուզելու իրենց տարբերակները արդեն հնացած են. թող նոր բան մտածեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում