Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Ալանիայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության թեման, աջակցել Մոսկվայի ջանքերին։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ են անցկացրել Ալանիայում հինգշաբթի։ Այնուհետև ուրբաթ երեկոյան Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բաքու։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ղարաբաղյան թեման բարձրացվել է։ Ռուսաստանը զբաղված է ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։ Ընդգծվել է այդ հակամարտության կարգավորման կարևորությունը։ Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ Ռուսաստանի ջանքերին»,-ասել է Չավուշօղլուն Բաքվում կայացած մամլո ասուլիսում՝ հավելելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։