Tuesday, 07 05 2024
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը

Ժնևում ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի նիստում բարձրացվել է Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին հարցաքննելու հարցը

 «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ով այս օրերին մասնակցում է ՄԱԿի Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստին, որտեղ բարձրացվել է 2008թ. մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ հարցը:

artur_saqunc

– Պարոն Սաքունց, Հայաստանի հետ կապված որո՞նք են եղել առանցքային խնդիրները, որ վեր են հանվել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստին:

– Նոյեմբերի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստի ժամանակ լսվեց Հայաստանի վերաբերյալ զեկույցը, թե Հայաստանը որքանո՞վ է կատարում Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայով դրսևորած պարտավարությունները: Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններով, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» շրջանակներում միասնական ստվերային զեկույց ենք ներկայացրել Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ, այդ թվում նաև՝ բարձրացրել ենք 2008-ի մարտի 1-ի դեպքերով պետության կողմից կատարված քննության արդյունքների վերաբերյալ հարցը, ինչպես նաև 2015-ի հուլիսի 17-30-ը «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ոստիկանության բռնությունների, ՀՔԾ կողմից քննությունների կատարման ընթացքի վերաբերյալ հարցերը: Անդրադարձել ենք նաև ընտանեկան բռնությունների վերաբերյալ հարցերին: Մարտի մեկի վերաբերյալ հարցերի շրջանակում տրվեց նաև այդ ժամանակ ռազմական ոստիկանության պետ աշխատած Վովա Գասպարյանին հարցաքննության ենթարկելու հարցը, որովհետև նա իր հրապարակային ելույթներում բազմիցս տվյալներ էր հաղորդել, որոնք պետք է ուղղակի հետաքրքրեին Մարտի 1-ի դեպքում տասը սպանվածների գործի քննությունն իրականացող մարմնին, և նա պետք է անպայման հարցաքննվեր, և այդ հարցը բարձրացվեց հենց Խոշտանգումների դեմ կոմիտեի Հայաստանի զեկուցողի կողմից, որը, սակայն, մնաց անպատասխան: Այսինքն՝ որևէ պատասխան, որևէ արձագանք չեղավ: Եվ, իհարկե, հիմա պետք է սպասենք կոմիտեի կողմից ամբողջական զեկույցին՝ Հայաստանի կողմից խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայի կատարման մասին, որում անդրադարձ կլինի նաև իրենց կողմից բարձրացված այդ հարցին:

Ի դեպ, բարձրացվեց նաև ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի նկատմամբ քննչական գործողություններ կատարելու հարցը, քանի որ հուլիսյան դեպքերի ժամանակ քաղաքացիները ապօրինաբար բերման էին ենթարկվել և պահվել էին հենց ներքին զորքերի զորամասերում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:

Ոչ միայն այս հարցերով, այլ նաև կոմիտեի կողմից  բարձրացված բազմաթիվ հարցերով, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ համարժեք մեկնաբանություններ և բացատրություններ չներկայացվեցին: Պատկերը ողբալի էր, քանի որ պետք է գործ արված լիներ, որ իշխանությունը կարողանար արդյունքների մասին  ներկայացնել, ընդհուպ մինչև այն, որ քրեակատարողական հիմնարկներում մահացությունների դեպքերով քննության տխուր պատկերի մասին հարց բարձրացվեց, որ 23 ինքնասպանությունների դեպքերից փաստորեն 22-ի դեպքում քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, որը կոմիտեի կողմից դիտարկվեց որպես խիստ մտահոգիչ՝ այն առումով, որ քրեակատարողական հիմնարկներում անձամբ ստիպում են ինքնասպանություն գործել, և դա մնում է անհետևանք:

Ամբողջ քննարկման ժամանակ կարմիր թելով անցնում էր առկա անպատժելիության համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարի բնագավառում: Այսինքն՝ պետությունը իր պարտավորությունները՝ բռնություններ կատարածներին բացահայտելու և պատասխանատվության հրավիրելու առումով, չի կատարում: Առաջին անգամ էր, որ 2012-ից հետո ընդհանուր գնահատականներ էին հնչել ոստիկանության կողմից բռնությունների կատարման փաստով քննություններ կատարելու մասին, և այս քննարկման  ժամանակ կոնկրետ անուններ հնչեցին, նաև կոնկրետ անձանց քննության ենթարկելու հարցը բարձրացվեց՝ հանձին այն ժամանակ ռազմական ոստիկանապետ Վովա Գասպարյանի:

– Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան այս զեկույցները: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկույցը միանշանակ լինելու է բավական տխուր իշխանությունների համար, որը կունենա իր ազդեցությունը Հայաստանի և Հայաստանի իշխանությունների վերաբերյալ միջազգային տարբեր ատյաններում վերաբերմունքի առումով, իսկ թե այն ինչ ազդեցություն կունենա իշխանությունների վարքագծի փոփոխության մեջ՝ դժվար է կանխատեսել, անգործությունը և բացարձակ անպատժելիությունը արդեն կարձանագրվեն նաև այդ միջազգային ատյանների կողմից: Սա է  Հայաստանի իշխանությունների գործելակերպիւ հիմնական բովանդակությունը: Իսկ թե դրանից հետո ինչ կարող է լինել՝ չեմ կարող պատկերացնել:

– Մի կողմից՝ ՄԻԵԴ-ի վճիռները, մյուս կողմից՝ այս զեկույցները գնալով ավելի՞ են թուլացնում իշխանություններին:

– ՀՀ-ում լեգիտիմություն  չունեցող իշխանություններն աստիճանաբար կկորցնեն իրենց լեգիտիմությունը նաև միջազգային հարթակներում: Հիշեցնեմ նաև, որ նոյեմբերի 22-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը: Իրապես գնահատականները կլինեն շատ խիստ, որոնց միջոցով նաև իշխանությունների լեգիտիմությունը կասկածի տակ կդրվի նաև միջազգային հարթակներում: Իրենց պարտականությունների բնագավառում ՀՀ քաղաքացիների նկատմամբ անգործությունը արդեն կարձանագրվի նաև միջազգային ատյաններում և ավելի կոշտ ձևակերպումներով: Մեկ օրինակ բերեմ՝ Ժնևում այդ քննարկման ժամանակ ուղղակիորեն հարց բարձրացվեց, որ պատվիրակությունը արտապատճենած ներկայացնում է այն պատասխանները, որոնք ներկայացրել է Եվրոպայի խորհրդի  Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի դիտարկումներին, այսինքն՝ անգամ ջանք չի գործադրվել վերլուծելու այն հարցադրումները, որոնք ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն է ներկայացրել: Այսինքն՝ այն մակարդակի են հասել, որ մի տեղ տված պատասխանը հաջորդ տեղում կրկնում են, այսինքն՝ չկա նաև աշխատանք, ջանք: Պարզապես կարծում եմ՝ տնային աշխատանքը, որ ՀՀ իշխանությունները պետք է կատարեին կոնկրետ խոշտանգումների կանխարգելման բնագավառում կոնվենցիայով ստանձնած  պարտականությունների առումով, իշխանությունը ձախողել է և կստանա անբավարար գնահատական: Եվ Հայաստանի շահերին առնչվող խնդիրների վերաբերյալ ընդունվող որոշումներում այս ամենը կունենա արձագանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում