ԱՄՆ ապագա առաջին տիկին Մելանյա Թրամփը և նրա 10-ամյա որդի Բարոնը չեն տեղափոխվի Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ Այս մասին գրում է The New York Post-ը՝ հղում անելով միլիարդատիրոջ շրջապատի աղբյուրներին։
«Հոր նախընտրական արշավը դժվար է եղել Բարոնի համար, և Մելանյան ցանկանում է խուսափել հետագա անհարմարություններից»,-ասել է աղբյուրներից մեկը։
Այլ աղբյուր հայտնել է, որ հավանականությունն առ այն, որ Մելանյան որդու հետ կտեղափոխվի Սպիտակ տուն, պահպանվում է, սակայն դա կարող է տեղի ունենալ ուսումնական տարվա ավարտից հետո։
«Նա իսկապես ամբողջությամբ նվիրում է իրեն Բարոնին»,-պարբերականը մեջբերում է Թրամփի ընտանիքին մոտ աղբյուրի խոսքերը։
Եթե նրանք չտեղափոխվեն՝ դա կհանգեցնի Trump Tower-ի շրջանում անվտանգության միջոցառումների զգալի ուժեղացման՝ փաստացի վերածելով շենքը «Նյու Յորքի Սպիտակ տան»։