Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը գժտվել է Քանյե Ուեսթի հետ և ամուսնալուծվում է։ Ամերիկյան աստղային զույգի ընտանեկան կյանքի խնդիրների մասին գրել են արևմտյան ԶԼՄ-ները, որոնք ընդգծում են, որ կոնֆլիկտի պատճառը եղել է երեխաների դաստիարակության հարցում հանրաճանաչ այդ անձերի միջև հարաբերությունները։
Հաղորդվում է, որ ընթացիկ տարին նշանավորվել է հնչեղ ամուսնալուծություններով, որոնցից ամենահնչեղն Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծությունն է։
Այժմ հասարակությունը քննարկում է հերթական սենսացիան՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվում են։ Աստղային զույգը պաշտոնապես չի ընդունում այդ խոսակցությունները և անում է ամեն բան, որպեսզի երևա իդեալական ընտանիք։
Սակայն Քարդաշյանի ու Ուեսթի շրջապատի մարդիկ, ասում են, որ նրանք գժտվել են, ու նրանց միջև կոնֆլիկտը կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ։