Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն միացել է համացանցի նոր թրենդ համարվող Mannequin Challenge ֆլեշմոբին, որը հայտնի է դարձել 2016թ․ հոկտեմբերից։ Նոր ֆլեշմոբի շրջանակներում մարդիկ պետք է անշարժ մնան, մինչ օպերատորն անցնում է նրանց կողքով և տեսանկահարանում իրականացնում։
Սփիրսի մասնակցությամբ ֆլեշմոբի հոլովակը հրապարակվել է երգչուհու Instagram-ի էջում։ Երկու օրվա ընթացքում տեսանյութն ունեցել է ավելի քան 1 միլիոն դիտում և հազարավոր մեկնաբանություններ։