Variety-ի փոխանցմամբ՝ «Աստղը ծնվեց» երաժշտական ֆիլմը, որում դերեր են մարմնավորել երգչուհի Լեդի Գագան ու դերասան Բրեդլի Կուպերը, կթողարկվի 2018 թվականի սեպտեմբերի 28-ին։
Նախագծով զբաղվում է Warner Bros կինոստուդիան։ Կուպերը ոչ միայն մարմնավորելու է գլխավոր դերերից մեկը, այլև հանդես է գալու որպես ռեժիսոր, ինչը կլինի նրա ռեժիսորական նորամուտը։
Ֆիլմը պատմելու է ոմն հայտնի երաժշտի մասին, ով ծանոթանալու է սկսնակ դերասանուհու հետ և օգնելու է նրան առաջ գնալ։