Apple կորպորացիայի տեխնիկայի համար բաղադրիչ մասերի չինական արտադրող Foxconn-ի գործարանն անցել է «հոբելյանական» iPhone 8-ի համար անլար լիցքավորիչի արտադրության։ Այս մասին հայտնում է Nikkei գործարար պարբերականը՝ հղում անելով աղբյուրին։
«Այդ գործառույթի՝ Apple-ի հաջորդ սարքերում հայտնվելը կախված կլինի այն բանից, թե Foxconn-ը կկարողանա՞ արագացնել արտադրական տեմպերը մինչև բավարար նշագիծ»,-հայտարարել է աղբյուրը։
Նա նշել է, որ գործարանն արտադրում է մոդուլներ՝ անլար լիցքավորման համար, որոնք հայտնվեն iPhone-ի հաջորդ սերնդում, սակայն հայտնի չէ՝ գործառույթը բոլոր սարքերում կհայտնվի միանգամի՞ց, թե՞առանձին շարքում։