Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռուսաստանը փոխում է խաղադրույքները Հայաստանում. դեսանտ կիջեցվեն «մոսկովյան հայերը». Վադիմ Դուբնով

Ռուսաստանը փոխում է խաղադրույքները Հայաստանում և փորձում է գտնել Հայաստանի հետ հարաբերությունների ավելի քաղաքակիրթ մոդել, աշխատել այստեղ ավելի առաջադեմ, ինտելեկտուալ մարդկանց հետ, ովքեր, իհարկե, կպահպանեն հավատարմությունը Ռուսաստանին՝ կարծում է քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ ասելով, որ նոր վարչապետի նշանակումը Հայաստանում տեղավորվում է հենց այս փոփոխությունների, Ռուսաստանի այդ փնտրտուքների համատեքստի մեջ:

Վադիմ Դուբնովն այս կարծիքը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մասնավորապես անդրադառնալով ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցներից մեկին: Գործարարը բավական ուշագրավ մտքեր էր հայտնել՝ ասելով, թե այս տարիների ընթացքում Հայաստանում ստեղծված «կիսագողական լավ տղերքի» մոդելը սպառել է իրեն, և հարկավոր է կառուցել կառավարման նոր մոդել:

«Խորքային փոփոխությունները հնարավոր են հասարակության մեջ ներքին կոնսենսուսի առկայության պարագայում»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:

Վադիմ Դուբնովն իր հերթին ասում է. «Սա կլինի ավելի պրագմատիկ համակարգ, որում չեն լինի ցնցումներ: Գլխավորը Մոսկվան, Հայաստանի կողմից հավատարմության պահպանման պարագայում, կփորձի խուսափել այն գայթակղություններից, որը մշտապես ունեցել է Երևանը՝ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը գցելով Մոսկվայի վրա: Մոսկվան, իհարկե, պատասխանատու է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար, բայց այդ մոդելը չէր կառուցվի առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության: Այժմ Երևանն ավելի շատ տարածություն կստանա խուսանավելու համար՝ համենայնդեպս, այն աստիճանով, որ իր համար ավելի դժվար կլինի ամեն ինչի համար մեղադրել Ռուսաստանին»:

– Պարոն Դուբնով, Ռուբեն Վարդանյանը ասում է, որ մենք մոտեցանք Հայաստանի անկախության 25-ամյակին մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է, և անհրաժեշտ է փոխել այդ մոդելը և քաղաքական էլիտան ընդհանրապես: Այս համատեքստում նա կարծում է, որ Կարեն Կարապետյանի նշանակումը «ստատուս քվոյի լուրջ փոփոխություն է և առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ»: Դուք համաձա՞յն եք նրա հետ:

– Այո, ես ամբողջովին համաձայն եմ այդ տեսակետի հետ, քանի որ այդ մոդելը իսկապես ավելի պրագմատիկ է լինելու: Սրանով իշխանության մեջ առաջ են մղվում, ես կասեի, ինտելեկտուալ, անկախ և միաժամանակ Ռուսաստանին իրատեսորեն լոյալ մարդիկ: Խաղադրույքն արվելու է այդ կատեգորիայի վրա: Չեմ կարծում, թե էլիտան Հայաստանում լրջորեն կփոխվի. էլիտան, որպես կանոն, շատ քիչ է փոխվում: Բայց կարծում եմ, որ այդ խաղադրույքը հնարավորություն կտա Հայաստանին զարգանալու, թեև դժվար թե այդ հնարավորությունը այնքան մեծ լինի, որպեսզի Հայաստանը իսկապես ինքնուրույնություն ձեռք բերի:

– Շատերը կարծում են, որ հուլիսյան իրադարձությունների պատճառով ստեղծված ճգնաժամից հետո Ռուսաստանը ինքն է փորձում վերահսկողության տակ առնել իրավիճակը Հայաստանում, որովհետև տեսնում է, որ գործող իշխանությունը լուրջ խնդիրներ ունի, և Կարեն Կարապետյանի նշանակումը հենց այս փոփոխությունների շրջանակում է:

–  Ոչ, չեմ կարծում, թե այստեղ խոսք կա արտաքին կառավարման մասին, և չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը հանդես է գալիս Մոսկվայի անունից, թեև ամենևին չեմ բացառում ընդհատակյա ինչ-որ հոսանքներ, Մոսկվայի հույսեր և մոսկովյան ինչ-որ խաղեր Հայաստանի քաղաքականության ներսում: Իհարկե, այդ խաղերը միշտ էլ եղել են, Մոսկվան միշտ էլ ներգրավված է եղել Հայաստանի բոլոր ներքին դիմակայություններին, գուցե ոչ այդքան խորությամբ և ուշադրությամբ, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական գործընթացի բոլոր կողմերը, օրինակ՝ ներկայիս և նախկին նախագահների դիմակայության մեջ, ինչ-որ չափով հայացքը թեքել են դեպի Մոսկվա: Հիմա Մոսկվայի ուշադրությունը մի քիչ շեղվել է. Ռուսաստանը ուշադրություն է դարձրել Հայաստանին «մնացորդային սկզբունքով», որպեսզի իր համար կարևոր լինեն ղարաբաղյան, արտաքին քաղաքական հարցերը, բայց այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական դաշտում, այնքան էլ չի հետաքրքրել Մոսկվային: Այժմ Մոսկվան որոշ հետաքրքրություն է ցույց տալիս: Չեմ կարծում, որ իր մասնակցությունը սկզբունքային է, բայց ամեն դեպքում նա ներկայացրել է իր տեսլականը, և Երևանը ընդունել է այդ խաղը:

– Բավական հետաքրքիր կարծիք է հայտնել  Ժիրայր Սեֆիլյանի զինակիցներից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը՝ ասելով, թե Մոսկվան շատ լավ է հիշում՝ ինչ եղավ Յանուկովիչի հետ Ուկրաինայում, և չէր կարող թույլ տալ, որպեսզի նույնը կրկնվի Հայաստանում, և փորձել է կանխել նմանատիպ զարգացումները՝ նշանակելով նոր «ադմինիստրատորի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:

– Ինձ թվում է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև համեմատությունները շատ արհեստական են՝ հատկապես տվյալ համատեքստում: Ես չեմ տեսնում որևէ նմանություն Յանուկովիչի անձի, նրա վերապրած քաղաքական շրջանի և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև: Հայաստանը բոլորովին այլ պատմություն է, որը ամենաքիչը կարելի է համեմատել Ուկրաինայի հետ:

– Իսկ ինչո՞վ էր, Ձեր կարծիքով, պայմանավորված «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի վերջին այցելությունը Հայաստան: Պատճառը միայն «Գազպրոմ Արմենիա»-ի նոր գլխավոր տնօրենի նշանակո՞ւմն էր, թե՞ սա կարող է կապված լինել նաև Հայաստանում գազի սակագների հնարավոր իջեցման հարցի հետ:

– Ես այնքան էլ ծանոթ չեմ «Գազպրոմի» ներքին խոհանոցին և ծանոթ չեմ, թե ինչպես են կառուցվել «Գազպրոմի» և Հայաստանի հարաբերությունները, բայց ինչպես գիտենք՝ Հայաստանի ներկայիս վարչապետը և Միլլերը օտար մարդիկ չեն, և այցը ամեն դեպքում պիտի տեղի ունենար: Եթե մենք խոսում ենք նոր մոդելի կառուցման մասին, ապա դրան, բնականաբար, պիտի մասնակցի նաև Ալեքսեյ Միլլերը, առավել ևս, որ այժմ Հայաստանում աշխատում է իր գործընկերը: Սա ծրագրային այց է, անսպասելի որևէ բան չկա:

Հնարավոր է՝ գազի գները իջեցնեն՝ որպես բոնուս կամ նոր հարաբերությունների համալիրի մի մաս, բայց այնտեղ շատ ավելի հետաքրքիր բաներ կան՝ կապված Հայաստանում գազի խնդրի հետ: Օրինակ՝ Ալեքսեյ Միլլերին հետաքրքիր կլինի լսել և քննարկել իրանական գազամուղի տարանցման հետ կապված հարցերը: Գազի գնի հարցը, իհարկե, կարևոր է սոցիալ-քարոզչական առումով, բայց չեմ կարծում, որ այն գերակա հարց է այս քննարկման մեջ:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ նոր մոդելը, որի մասին խոսեցինք:

– Կարծում եմ՝ Ռուսաստանը պարզապես փոխում է խաղադրույքները և մոդելի էությունը: Հովիկ Աբրահամյանի ու նմանատիպ անձանց հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Մոսկվայի համար ավելի հարմար է աշխատել ավելի առաջադեմ հանրության, ավելի ինտելեկտուալ թևի հետ: Եվ Կարեն Կարապետյանը, այսպես ասած, մոսկովյան հայերից է: Երբ ասում ենք՝ Մոսկվայի հայերը, նկատի չունենք մարդկանց, ովքեր սեղմում են Մոսկվայի ձեռքը, ընդհակառակը, կարծում եմ՝ այդ մարդիկ շատ ավելի լավ գիտեն Մոսկվան, քան շատերը Հայաստանում, և այս իմաստով ավելի հարմար են Մոսկվայի համար: Միևնույն ժամանակ, նրանք կպահպանեն Մոսկվային հավատարիմ լինելու գիծը:

Հետևաբար, կարծում եմ, սա որոշակի փոխզիջում է վերջին շրջանում Հայաստանում նկատվող դժգոհության և Մոսկվայի՝ Հայաստանը իր ուղեծրում պահելու ցանկության միջև: Հիմա արդեն կհայտնվի, այսպես կոչված, «մոսկովյան հայերի» դեսանտը, որը չէի ասի, թե կուժեղացնի իր ազդեցությունը, բայց ամեն դեպքում նրանք շատ ավելի ինքնուրույն խաղացողներ են, քան Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում