Ինչո՞ւ «Նաիրիտի» վերագործարկման համար ներդրում չեն անում հենց ԲՀ-ական գործարարներն ու Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի այս հարցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Օրենքի նախագիծը, ըստ էության, արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում, առահասարակ պետք է բարձրացնել «Նաիրիտ»- ի գրավչությունը, և պետք չէ առանձնացնել ԲՀԿ պատգամավորներին կամ Գագիկ Ծառուկյանին, Հայաստանից կլինի, թե ՀՀ-ից դուրս ներդրող կլինի, որը կկարևորի գործարանի գործարկումը, այստեղ նաև բիզնես շահեր պետք է լինեն, երբ որ նախագիծն արդեն օրենքի ուժ կունենա, բոլորին հնարավորությունները կընձեռվեն և հնարավոր ներդրողներն ի հայտ կգան»:
Մանրմասները՝ տեսանյութում: