ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտի միավորման իրենց կոչին ինչ արձագանքներ կան: Զուրաբյանը նշեց, թե երբ այդ հայտարարությունն անում էին, բացարձակապես որևէ ակնկալիք չունեին, որ այդ համախմբման ստեղծման հարցը լուծվի հրապարակային հայտարություններով: «Նման հարցերը հրապարակային արձագանքներով չեն լուծում, և ես գերադասելի եմ համարում հրապարակային արձագանքների բացակայությունը: Լուրջ քաղաքական ուժերից արձագանք չէր էլ կարող լինել: Նման հարցերը լուծվում են ոչ թե հրապարակային հայտարարություններով, այլ բանակցություններով: Այս պահին չեմ կարող ասել, թե երբ բանակցությունները կսկսվեն»:
Մանրմասները՝ տեսանյութում: