Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է երիտասարդ ակտիվիստ Գիյաս Իբրահիմովի հանդեպ կայացված դատավճիռը։
Կազմակերպության տարածած հայտարարությունում նշված է. «22-ամյա ակտիվիստին Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանին գրառումներ անելու համար 10 տարվա ազատազրկման դատապարտելը ապշեցուցիչ վիրավորական է ազատ արտահայտությունների համար»։
Փաստաթղթում հիշեցվում է, որ Գիյաս Իբրահիմովն ու նրա ընկեր Բայրամ Մամեդովը կալանավորվել է մայիսի 10-ին։ Նրանք Հեյդար Ալիևի հուշարձանին գրել էին «Շնորհավոր ստրուկների տոնի կապակցությամբ» և «Կորչի համակարգը»։
Երիտասարդների տանը ոստիկանները հայտնաբերել էին մեկական կիլոգրամ հերոին։