Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցում էր «Հայաստան-Ռուսաստան-Իրան» արդյունաբերական ցուցահանդեսին, որի ընթացքում շրջեց հայ և արտասահմանցի արտադրողների տաղավարներով: Ծառուկյանը մոտեցավ նաև մոր՝ Ռոզա Ծառուկյանի տաղավարին, որտեղ ներկայացված էր «Մուլտի Ագրո» ընկերության արտադրանքը:
Գագիկ Ծառուկյանը կես-կատակ, կես-լուրջ նկատողություն արեց Ռ. Ծառուկյանին՝ ասելով. «Պիտի սպիտակ մեղր դնեիր, հինն ես դրել՝ մեկ, քո ճոխության հետ էսօր չի համապատասխանում: Գիտես՝ քո տղան արդարացի է, ամեն ինչը ճիշտը պետք է ասի»:
Ռոզա Ծառուկյանը նշեց. «Շատ ընտիր մեղր է, շաքարով չէ, բնական է: Մեր մասնագետներին հանձնարարի, որ լավ մեղր արտադրեն»:
Նրա գործարար որդին նշեց, որ մասնակցությունն արդեն լավ է, բայց պետք է որակը բարձրացնել. «Դուք պետք է կարողանաք տիկին Ռոզայի պատիվը բարձր պահել: Այդքան ձեզ հնարավորություն է տվել… Տիկին Ռոզան եթե ինքը կազմակերպեր, որ միշտ կազմակերպում է, նմանատիպն աշխարհում չէր լինի, բայց այսօր սազական չէ իրեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: