Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չհայտարարված այցով ժամանել է Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
Ընդգծվում է, որ նրանք քննարկել են այն մտահոգիչ քաղաքական, տնտեսական ու սոցիալական ճգնաժամը, որը ներկայումս վերապրում է Վենեսուելան։
Ֆրանցիսկոսը Վենեսուելայի նախագահին խորհուրդ է տվել համարձակորեն ընտրել անկեղծ երկխոսության ուղին։ Մադուրոն հոկտեմբերի 24-ին Վիեննայում մասնակցել է Ռուսաստան-ՕՊԵԿ էներգոերկխոսության նիստին, որտեղից էլ չհայտարարված այցով ժամանել է Վատիկան։
Միևնույն ժամանակ Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է Մադուրոյի հանդեպ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մտադրության մասին․ գործադիր իշխանությանը մեղադրելով սահմանադրական կարգի խախտման համար։