Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Մենք նոր պատերազմի շեմին ենք. Կայծ Մինասյան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:

Ֆրանսիացի արդեն նախկին համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին: Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս փոփոխության մեջ արտառոց որևէ բան փնտրել պետք չէ. ռոտացիոն սկզբունքով փոփոխություն է կատարվել, սակայն ըստ Մինասյանի՝ նախորդ համանախագահների համեմատ՝ Պիեռ Անդրիոն բավականին պասիվ գործունեություն էր ծավալում. «Ոչ մի հայտարարություն, ոչ մի հարցազրույց։ Նախորդ համանախագահներն ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող էին։ Պիեռ Անդրիոն ոչ մի հարցազրույց, ոչ մի հայտարարություն չէր անում, մամլո ասուլիսներ չէր նախաձեռնում։ Տեսնենք՝ արդյոք Ստեֆան Վիսկոնտին ավելի ակտիվ ու նախաձեռնող կլինի՞, թե՞ ոչ»,- ընդգծեց Կայծ Մինասյանը։

Ստորև ներկայացնում եք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Կայծ Մինասյանի հետ։

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ արված վերջին հայտարարությունները։ Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նշել է, թե իրենց ամենամեծ «փոխզիջումը» կարող է լինել Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավար պետության կարգավիճակ տալը։

– Ալիևի հայտարարությունն, ըստ էության, նորություն չէ։ Մեզ համար դա անընդունելի տարբերակ է, և նա դա շատ լավ գիտակցում է։ Նման հայտարարություններով վերադառնում է 1988-89 թվականներին՝ կարծես թե պատերազմ չի եղել, և մենք բոլորովին այլ իրականության մեջ ենք։ Նրանք ուղղակի իրենց պարտությունը չեն ընդունում, չեն  կարողանում ընդունել իրենց պարտությունը հայերի նկատմամբ, կարող են ընդունել ռուսների, ամերիկացիների առջև, բայց ոչ երբեք՝ հայերի։ Հայերը պետք է շեշտը դնեն Ադրբեջանի ֆաշիզմի և ռասիզմի  վրա և իրենց անելիքները ըստ այդմ որոշեն։ Նրանք իրենց քաղաքականությունը հենց այդ ֆոնին, այդ ատելության հողի վրա են կառուցում։

– Վերջին օրերին կրկին լարված է սահմանային իրավիճակը, հակառակորդը  նախահարձակ է լինում և իրականացնում դիվերսիոն գործողություններ։ Հնարավո՞ր է՝  նորից  վերսկսվեն պատերազմական գործողությունները՝ ապրիլյան սցենարով։

– Բաքուն բանակցային գործընթացում չի ուզում քայլ առաջ անել դեպի  բարելավում, և քանի որ չի ուզում, ուրեմն իր բանակը նման գործողությունների պետք է դիմի։ Մենք նոր պատերազմի շեմին ենք, որովհետև ադրբեջանցիները ոչ մի խելամիտ զիջման պատրաստ չեն։ Մենք էլ մեր մասով այլևս ոչինչ չենք կարող անել։

Ադրբեջանն անընդհատ ճնշումների միջոցով, հյուծելով փորձում է հասնել իր ուզածին, և Ալիևը քանի որ զիջումների պատրաստ չէ, ուրեմն շատ հավանական է նոր պատերազմը։ Այս անգամ հայերը պետք է որ ավելի պատրաստ լինեն, ամբողջ միջազգային համայնքը տեղյակ պետք է լինի։ Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել ու խուլ մնալ։ Չեմ կարծում, թե ռուսներն ու ամերիկացիները շարունակեն աչք փակել Ադրբեջանի կոշտ  քաղաքականության հանդեպ։ Գոնե Արևմուտքի համար կա Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը, ինչի մասին խոստովանում է Ալիևը, արդյո՞ք մինչև վերջ կգնան՝ առայժմ անհայտ է։

– Փաստորեն ի հակադրություն Արևմուտքի՝ Ռուսաստանը հակահայ քայլեր է անում։ Թե՛  արտգործնախարար Լավրովը և թե՛ նրա խոսնակը պարբերաբար խոսում են հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի կառուցողական դերի մասին: Սրանք Հայաստանի թիկունքում ի՞նչ խաղեր են՝ ըստ Ձեզ։

– Դա զուտ դիվանագիտական հայտարարություն է, և ռուսները դրանով  ուզում են  լավամարդ դուրս գալ թուրքերի առաջ։ Բայց մի բան է խոսելը, այլ բան՝ գործնականում կիրառելը։ Չեմ կարծում, թե ռուսներն ու ամերիկացիներն իրենց հակադրությունը այդչափ խորացնեն ու այդ հակադրությունը ի ցույց դնեն նաև Ղարաբաղյան կարգավորման հարցում:

– Այսինքն՝ Թուրքիայի ներգրավվածությունը որևէ ձևաչափով բացառելի՞ է։

– Դրանք միայն Լավրովի խոսքերն են։ Քանի որ ուզում են ցույց տալ, թե Թուրքիայի հետ լավ են՝ իբրև թե կարևորություն են տալիս Ղարաբաղի հարցում Թուրքիայի կեցվածքին. միայն այդքանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում