Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ադրբեջանը կանգնել է երկընտրանքի առջև. Մասիս Մայիլյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կփորձեն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներից համաձայնություն ստանալ նախագահական հանդիպման կազմակերպման մասին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով համանախագահների՝ հոկտեմբերի 22-ին սկսված հերթական տարածաշրջանային այցը:

Հիշեցնենք, որ համանախագահներն արդեն եղել են Բաքվում, որտեղ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Հայաստանի նախագահի հետ: Բաքվի հանդիպումներից հետո սպասվում է համանախագահների այցը Երևան և Լեռնային Ղարաբաղ:

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի հայկական կողմի արձագանքն այս հայտարարությանը, Մասիս Մայիլյանը պատասխանում է. «Կարծում եմ՝ արժե համանախագահներին Երևանում հասկացնել, որ նպատակահարմար չէ կազմակերպել բարձր մակարդակի հանդիպում առանց Ադրբեջանի կողմից իր ստանձնած նախկին պարտավորությունների կատարման»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանը կանգնել է երկընտրանքի առջև. կա՛մ պիտի շարունակի սրել իրավիճակը, որի հետևանքով արտաքին ճնշում կլինի, և շփման գծում կներդրվեն հրադադարի ռեժիմի վերահսկման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, և այդպիսով Ադրբեջանն ինքն իրեն կզրկի հայկական կողմերի վրա ազդելու լծակներից, կա՛մ էլ պիտի կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հրադադարը պահպանելու և վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, ու այդպիսով սառեցնի հակամարտությունն ու ամրապնդի ստատուս քվոն: Այսպես է Մասիս Մայիլյանը բացատրում Ադրբեջանի ղեկավարության՝ վերջին ամիսների վարքագիծը թե՛ դիվանագիտական և թե՛ ռազմական ճակատում, մասնավորապես՝ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե իրենք պատրաստ են վերսկսել բանակցությունները հայկական կողմի հետ, մյուս կողմից էլ՝ ադրբեջանական վերջին սադրանքները շփման գծում:

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հետապրիլյան երկու գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ վերոնշյալ մեխանիզմների ներդրման վերաբերյալ, սակայն ադրբեջանական կողմն իրեն բնորոշ ձևով սկսեց խուսափել պայմանավորվածությունների իրագործումից: Բաքվի իշխանությունները որոշեցին հրադադարի կոպիտ խախտումներ չանել, որպեսզի վերանա այդ մեխանիզմները ներդնելու անհրաժեշտությունը, այսինքն՝ սկսեցին առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ «չկան խախտումներ, հետևաբար չկա նաև վերահսկման և հետաքննության անհրաժեշտություն»:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը երկար տարիներ շարունակ փորձում է ապացուցել, որ միջպետական հակամարտությունը ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև սառեցված չէ և անհրաժեշտ է փոխել ստատուս քվոն: ԱՄՆ պետքարտուղարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները զրոյի հավասարեցրին ադրբեջանական ղեկավարության երկարամյա ջանքերը: Ադրբեջանի կողմից խախտումների ակտիվացումը սահմանային գոտում ցույց է տալիս, որ այդ երկրի իշխանությունները մտադիր են կրկին գործարկել իրենց անհեռանկարային ռազմական դիվանագիտությունը և արհեստական լարվածություն ստեղծելով՝ ապասառեցնել կոնֆլիկտը»,- նշեց Մայիլյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն արդյոք այսօր իրական հեռանկարներ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար, արցախցի դիվանագետը պատասխանում է. «Նախ և առաջ՝ անհրաժեշտ է ներդնել հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկման և սահմանային միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ՝ բանակցությունների վերսկսման և դրա արդյունավետության բարձրացման համար: Պետք է նաև համաձայնեցնել և իրագործել վստահության ամրապնդման միջոցառումների մի ամբողջ համալիր, այսինքն՝ չարժե առաջընթաց ակնկալել հիմնախնդրի կարգավորման քաղաքական հարցերում՝ առանց հրադադարի ռեժիմի ամրապնդման և ռազմական սցենարը բացառելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում