Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը:
Ուրբաթ գիշեր համանախագահները ժամանել են Բաքու: Հետո ակնկալվում է համանախագահների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ հակամարտության հարցով:









































