Թուրքիայի իշխանություները կիրակի ձերբակալել են իսլամական քարոզիչ, թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկին ու զարմուհու՝ FETO կազմակերպության գործունեության հետաքննման շրջանակում։ Այս մասին հայտնում է Hürriyet պարբերականը։
Հուսեյն Գյուլենն ու Բուշրա Գյուլենը ձերբակալվել են Իզմիրում՝ FETO-ի գործունեությանը մասնակցություն ունենալու, ինչպես նաև Bylock ծրագրի կիրառման կասկածանքով, որը ծածկագրում է բոլոր փոխանցվող տվյալները։ Թուրքական հետախուզության կարծիքով՝ այդ ծրագիրն օգտագործել է հեղաշրջման մասնակիցների մեծ մասը հուլիսի 16-ի գիշերը պետական հեղաշրջման փորձի ժամանակ։
FETO-ն հավաքական անվանումն է մի շարք կազմակերպությունների, որոնք կապված են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ։ Նրան և նրա կողմնակիցներին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձին անմիջական մասնակցություն ունենալու մեջ։ Հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում մինչ օրս Թուրքիայում ձերբակալվել է մոտ 35 հազար մարդ։