Դուբայում ֆոտոշրջանակի տեսքով աշխարհի ամենամեծ կոնստրուկցիայի շինարարությունը 80 տոկոսով ավարտվել է։ Այս մասին հայտնում է քաղաք-էմիրության մամլո կենտրոնը։
Կառույցի բարձրությունը կազմում է 150 մետր, լայնությունը՝ 93 մետր։ Նախագծի արժեքը գնահատվում է 43.5 մլն դոլար։ «Շրջանակի» միջով տեսարան է բացվում դեպի նոր և հին Դուբայ։
Կառույցի վերևում գտնվում է հետիոտնային անցում՝ կառուցված ապակուց, այն կբացվի բոլոր ցանկացողների համար։
«Ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում։