Wednesday, 08 05 2024
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Չեմ ուզում իմ պատասխանատվության մի մասը ՀՀԿ-ի վրա բարդել. Կարեն Կարապետյան

Այսօր հայաստանյան  հեռուստաընկերություններին  տված հարցազրույցում ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որևիցե պատասխանատվություն չի հանում իր վրայից իր ասածների համար կամ փորձում բարդել  իշխող Հանրապետական կուսակցության վրա:

Պետրոս Ղազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն – Պարոն վարչապետ, բայց դրա մեջ կա օբյեկտիվ բան, այդ սպասումների մեջ: Ինչո՞ւ: Տեսեք, Դուք առաջին նիստի ժամանակ հանձնարարականներ տվեցիք, հետո զարմացաք, ասեցիք, ինչի չեք անում այս հանձնարարականները, սա ձեր օրենքով նախատեսված գործառույթն է, ինչու պետք է դա ես ձեզ հանձնարարեմ: Ինձ թվում է մի պարզ պատճառով, որովհետև մարդիկ իրենց քաղաքական պատասխանատու չեն զգում: Հիմա ծրագիրը շատ լավ է, բայց մեր բոլոր վարչապետների ծրագրերն էլ, որ կարդում ես, վատը չեն եղել, մի քիչ այս կողմ, այն կողմ: Տիգրան Սարգսյանի ծրագիրը ընդհանրապես տարածաշրջանային երկիր պիտի դառնայինք:

Այստեղ հարց է ծագում՝ ծրագրի քաղաքական պատասխանատվության: Մի տեսակ հասկանալի չէ, Դուք քաղաքական պատասխանատու՞ն եք այս ծրագրի որպես թիմ, որպես իշխանության պատասխանատու, թե՞ դուք մենեջեր եք, որը եկել է, լավ աշխատում է, կստացվի, լավ, չի ստացվի, կներեք՝ չստացվեց: Սրանք որակապես լրիվ այլ իրավիճակներ են ծրագրի համար, որովհետև քաղաքական պատասխանատուի համար պետք է քաղաքական հենարան, քաղաքական թիմ, իրական լծակներ, իսկ մենեջերը ինքն աշխատում է ինչքան հնարավոր է ՝ լավ կանի, չի լինի՝ չստացվեց, հաջողություն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Պետրոս, Ձեր հարցի առաջին մասը. պատասխանատվություն յուրաքանչյուրը պետք է ունենա, հենց այդ իսկ պատճառով մենք ֆիքսել ենք կոլեգիալ լիազորությունների վերաբաշխման մասին:

Կարճ ձևակերպեմ, կառավարության որոշման կայացման մեջ մենք որոշակի ապակենտրոնացում ենք անում: 2600 կառավարության որոշում կա տարեկան մոտավորապես, որտեղ կարող է լինել երեք աշխատատեղ ստեղծելու, արտաքին գործերի նախարարությանը մեկ հատ բջջային հեռախոս տալու վերաբերյալ և այլն: Կամայական կոլեգիալ որոշում պահանջում է մի քանի նախարարների, գերատեսչությունների ղեկավարների ամփոփում, վիզա: Այդ իսկ պատճառով մենք որոշակի լիազորություններ կառավարության դաշտից տանում ենք դեպի նախարարություններ, որտեղ բալանսավորել ենք և որտեղ արդեն հասկանալի է դառնում ՝ եթե չի կատարվում, ով է մեղավոր:

Կոլեգիալ որոշումների մեջ մեծ վտանգ կա, եթե այդ որոշումը սխալ է կամ չի կատարվում, վերջում չես կարող հասկանալ ով է պատասխանատու, ումից պահանջես և այսպես կոլեկտիվ անպատասխանատվության մի միջավայր է ստեղծվում:

Երկրորդ մասը՝ պատասխանատու եմ ես իմ ասածների համար, թե ոչ, մենեջեր եմ, թե ոչ: Մենեջերն էլ է պատասխանատու, ուզում եմ ասեմ, եթե մարդ մենեջեր է, ինքը պատասխանատվություն ունի: Այս պաշտոնին ինձ հրավիրել է Հանրապետության Նախագահը՝ Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Հետևաբար, ես, իհարկե, պատասխանատու եմ և ես չեմ ուզում իմ պատասխանատվության մի մասը Հանրապետական կուսակցության վրա բարդեմ: Իրենք ինձ հետ համապատասխանատու են, և ես ինձանից որևիցե պատասխանատվություն չեմ հանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում