Իրաքի Մոսուլ քաղաքում մոտ 1 000 մարդ դիմել է բուժօգնության համար՝ ծծմբի գործարանի գազից թունավորման պատճառով, որը հրկիզել են ԴԱԻՇ-ի գրոհայինները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գազից թունավորման հետևանքով 2 խաղաղ բնակիչ է մահացել:
Իրաքցի զինվորականները հայտարարել են, որ հրդեհը գործարանում շարունակվում է և այն մարելու համար ևս 2-3 օր կպահանջվի, նշում է գործակալությունը: