Facebook ընկերությունը անվտանգության հետազոտողներին վերջին 5 տարիներին վճարել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ իր ինտերնետ ռեսուրսներում խոցելիությունները հայտնաբերելու համար: Պարգևատրվել է շուրջ 900 մարդ:
2016 թվականի առաջին կեսին Facebook-ն ստացել է 9 հազար հաշվետվություն հայտնաբերված խոցելիությունների մասին: Դրանց մեծ մասը ուղարկված են եղել ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Մեքսիկայի ցանցահենների կողմից: Ընդհանուր առմամբ այդ ժամանակահատվածում նրանց տրվել է 611 հազար դոլարի պարգևավճար:
Հարկ է նշել, որ Facebook-ն առաջիններից մեկն է, որ սկսել է կողմնակի մասնագետներին ներգրավել խոցելիությունները հայտնաբերելու գործում: Twitter-ում, օրինակ, այդպիսի ծրագիր հայտնվել է միայն երկու տարի առաջ, իսկ Apple-ում՝ միայն այս տարի: