Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՀԱՊԿ-ը Հայաստանին ավելի շատ վտանգներ է բերում, քան անվտանգություն. Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:

-Երևանում անցկացվեց ՀԱՊԿ գագաթաժողովը: Ընդհանրապես ՀԱՊԿ-ն  ի՞նչ դեր ունի Հայաստանի համար: Տարբեր ժամանակահատվածներում տեսել ենք Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիա, արդյո՞ք ՀԱՊԿ-ի կողմից համապատասխան արձագանք է եղել: Եվ հիմա, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Հայաստանի ներկայացուցիչը, արդյո՞ք դա մեզ որևէ առավելություն կտա:

-ՀԱՊԿ-ը ունի և՛ առավելություններ, և՛ մինուսներ: Մեր պետությունը, քաղաքական գործիչները պետք է լրջորեն հաշվարկեն դրանք: Ես միշտ հակված եմ եղել խոսելու մինուսների մասին, քանի որ իշխանություններն ու նրանց ենթակա լրատվամիջոցներ շատ են բարձրաձայնում այդ մասին: Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ի բերած վտանգները շատ ավելի մեծ են, քան նրա տված օգուտները: Երկրորդ՝ ՀԱՊԿ անդամ պետությունները սպասարկում են մի պետության շահ, ծառայում են այդ պետությանը, դա հավասար երկրների համագործակցություն չէ, որտեղ մենք ոչ թե փոքր եղբոր կարգավիճակ ունենք, այլ նույնիսկ եղբոր կարգավիճակ էլ չէ, ինչը նվաստացուցիչ է և ոտնահարում է մեր անվտանգությունը: Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած անվտանգության համակարգում գտնվող պետություն պետք է ինքն իր անվտանգությունը փորձի իր ուժերով ապահովել՝ նաև գործընկեր երկրներից աջակցություն ունենալով՝ թե՛ ռազմատեխնիկական առումով, թե՛ մասնագիտական կրթության առումով:

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և բացի նրանից, որ հայ զինվորականները ակադեմիական կրթություն են ստանում և հմտություններ ձեռք բերում ռազմական գործում, այն ռազմական տեխնիկայի կիրառման առումով, ինչ մեք ունենք, իսկ մեր ունեցած տեխնիկան լրիվ ռուսական է, բացի այդ կրթությունից՝ ուրիշ դրական բան չկա: Իսկ օր օրի խորացող այս հարաբերություններում, և աշխարհաքաղաքական ենթատեքստերում, երբ որ հակադրություն կա, և այդ հակադրությունը սրվում է, մենք արդեն որպես հակառակորդ ենք դիտվում մեր հարևան Վրաստանի, Թուրքիայի, տարածաշրջանի մյուս երկրների համար, այսինքն՝ ինչ վտանգներ սպառնում են Ռուսաստանին, մենք էլ նրա հետ նույնանալով մտնում ենք այդ վտանգի տակ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը մեզ համար անվտանգություն չի ապահովում, և մեր երկրի սահմանների թե՛ Թուրքիայի կողմից օդային տարածքների խախտումներին երբեք ՀԱՊԿ-ը չի արձագանքել, թե՛ վերջին տարիներին մեր հյուսիսային սահմանների խախտմանը, երբ  Տավուշի մարզում գնդակոծություններ եղան, դպրոցներ ավերվեցին, սակայն նույնիսկ հայտարարության չեն արժանացրել, որ ՀԱՊԿ-ն ասեր՝ սա մեր անվտանգության անդամ երկրի տարածքն է, դուք նրանց դպրոցն եք գնդակոծել, մենք խիստ դատապարտում ենք դա և Հայաստանի սահմաններին նման դեպքի կրկնությանը մենք, որպես պայմանագրի կողմ, միություն, դեմ ենք: Ընդհակառակն՝ ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ղազախստանը, Բելառուսը մշտապես սպասարկել են Ադրբերջանի շահը, ավելի ջերմ հարաբերություններ են ունեցել նրա հետ, քան Հայաստանի հետ, այնպես որ սպասելիք չունեմ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, այսօրվա Ռուսաստանի իշխանություններից:

-Պարոն Սարգսյան, ասացիք աշխարհաքաղաքական կոնտեքստում նաեւ Հայաստանի շահերին չի համընկնում։ Բայց Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլյովը խոսեց այն մասին, որ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հրթիռային համակարգը էական վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար։ Եվ հիմա այստեղ՝ Հայաստանում ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է հայտարարությամբ հանդես գան, որ սա իսկապես իրենց համար սպառնալիք է։ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ արդյոք նմանատիպ հայտարարություններով չի՞ խաթարվում։

-Միանշանակ։ Դրա բացասական էֆեկտները անհամեմատ շատանում են, եւ Հայաստանը դառնում է ՆԱՏՕ-ի հակառակորդ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան 2-2.5 միլիարդի օգնություն են ցուցաբերել Հայաստանին։ Այսօր Ղարաբաղի հարցում իրենք են այն կողմը, որ ասում են, որ սահմանները պետք է վերահսկել, չգնալ խնդիրների, ժողովուրդների մեջ համաձայնություն ստեղծել։ Իսկ Ռուսաստանը 100 միլիոն պարտքի դիմաց վերցրել է մեր սեփականությունը, տերն է դարձել մեր ամբողջ էներգետիկ համակարգի։ Մենք հիմա քաղում ենք այդ համաձայնության ամենաբացասական հետեւանքները, իսկ դրական ամեն ինչ գնում է Ռուսաստանին։ Ստեղծվել է մի վիճակ, երբ որ Միացյալ Նահանգների կամ ՆԱՏՕ-ի դեմ հայտարարություն է արվում՝ Հայաստանը պետք է միանա, իսկ երբ Հայաստանի դեմ ոտնձգություն է կատարվում, ՀԱՊԿ անդամ երկրները անգամ մի հայտարարություն չեն անում։

-Բորդյուժան խոսեց նաեւ ռուսական ռազմաբազաների մասին, նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներում պետք է լինեն ՀԱՊԿ ռազմաբազաներ։ Հիմա որ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռազմաբազան, դա ի՞նչ կտա Հայաստանին, կամ ի՞նչ վտանգ է այն պարունակում Հայաստանի համար։

-Նախ ասեմ, որ ժամանակին, երբ որ ռազմաբազաների պայմանագրի ժամկետը երկարաձգում էին, ես բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել եւ դեմ եմ արտահայտվել դրան՝ հիմնավորելով իմ մոտեցումները։ Հիմա կարիք չկա նորից անդրադառնալ դրան չկրկնվելու համար։ Քանի որ պետությունները հուսալի են դառնում նաեւ իրենց կնքած պայմանագրերով, այսօր փաստ է ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում։ Այս իմաստով եւ պայմանագրի երկարացմամբ ու լրացուցիչ ուժեր մտցնելն էլ ավելի վտանգավոր կլինի Հայաստանի համար։ Դա այնքան վտանգավոր է, որքան պայմանագրի երկարացումը։ Միջինը, ինչ կարող էր անել Հայաստանը, դա այն էր, որ Հայաստանում տեղակայվեր ՆԱՏՕ-ի ռազմաբազա, որովհետեւ տարածաշրջանում Հայաստանը համագործակցում է Իրաքի եւ նաեւ Սիրիայի գործընթացներին հումանիտար օգնության առումով։ Հայաստանը այս առումով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ կարող էր բազա ունենալ որպես միջանցիկ տարածք։ Բայց Հայաստանի իշխանություններին դա թույլ չեն տա։ Ու հետո դա ահռելի նյութական աջակցություն կլինի Հայաստանին, ապա պայմանագրի շրջանակներում հայ սպաներին հնարավորություն կընձեռվի սովորելու ՆԱՏՕ-ի բազաներում տեխնիկային տիրապետելու համար։ Բացի դա, այդ բազայում աշխատողներն ու ծառայողները շատ բարձր աշխատավարձ են ստանում, որը կարող էին ծախսել հայկական շուկայում։ Առավելությունները շատ շատ են, բայց դա Հայաստանին թույլ չի տրվի, որովհետեւ ՀԱՊԿ-ի անդամ իր մեծ եղբայր Ռուսաստանը իրենից բացի ուրիշ ոչ ոքի չի ուզում թողնել այս տարածաշրջան։ Այնպես, ինչպես տնտեսական առումով որեւէ հնարավորություն չի տալիս Հայաստանին համագործակցել իր հարեւանների հետ։ Դրա համար մենք ստիպված ենք մեր արտաքին քաղաքական հարաբերությունները համաձայնեցնել Ռուսաստանի հետ, որը մեր անվտագության առումով կոպիտ ոտնահարում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում