Քիմ Քարդաշյանը, որին օրերս Փարիզի հյուրանոցում կողոպտել էին, իրեն է մեղավոր համարում կատարվածի համար: Քիմն ափսոսանք է հայտնել սոցցանցերում իր հարստությունը ցուցադրելու համար՝ հայտնում է People-ը:
People-ի աղբյուրի տեղեկությամբ՝ Նյու Յորք ժամանելով՝ Քիմը որպես հանցագործության պատճառ նշել է 4,5 մլն դոլարանոց մատանիով և այլ թանկարժեք զարդերով իր հրապարակումները: «Քիմը շոկի մեջ է և իրեն է մեղադրում: Նա ափսոսում է, որ Snapchat հավելված է ներբեռնել ամուսնական մատանիով լուսանկարներ և մշտապես այն կրել է: Կողոպուտը նրան ստիպել է մտածել, թե ինքն ինչպես է հագնվում և ինչով է զբաղվում»,- պարբերականին հայտնել են նրա շրջապատում:
Զարդը Քիմի ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվերն էր: Նշվում է, որ ռեփերը կնոջ համար նոր մատանի գնելու ցանկություն է հայտնել, բայց նա հրաժարվել է: Ուեսթը նաև հույս ունի, որ տեղի ունեցածը չի ազդի իրենց ընտանիքի կյանքի վրա: