Լեհ գիտնականների խումբը Չեխիայի Հրանիցե քաղաքից ոչ հեռու հայտնաբերել է աշխարհի ամենախորը ստորջրյա քարանձավը, հայտնում է newsyou.info-ն: Քարանձավի խորությունը կազմում է 404 մետր:
Հետազոտողներից մեկը` Կշիշտոֆ Ստարնավսկին ասել է, որ իրեն զգում է ինչպես «21-րդ դարի Կոլումբոս»:
Ստարնավսկին ակվալանգով մտել է 200 մ խորության վրա գտնվող նեղ ճեղքը, որից հետո գիտնականը սկսել է օգտագործել հեռակառավարվող ստորջրյա ռոբոտին: Դա շատ բարդ խնդիր է եղել ջրի սառնության, աղտոտվածության և հանքային կազմության պատճառով: