Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հասունանում է քաղաքական նոր սկանդալ՝ կապված RedHack ցանցահենային խմբի գործողությունների հետ։ Այդ խմբի ցանցահենները կարողացել են կոտրել էներգետիկայի ու բնական պաշարների նախարար, նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստը։
Ցանցահենները հրապարակել են Ալբայրաքի նամակագրությունը, որն առնչվել է նրա ու Doğan Yayın մեդիա հոլդինգի տնօրենի պաշտոնակատար Ալի Յալչընդաղի հետ, ով մեդիամագնատ ու միլիարդատեր Այդըն Դողանի փեսան է։
Ցանցահեններն Էրդողանի փեսայի էլեկտրոնային նամակագրությունը հանձնել են թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ներին, այդ թվում նաև Cumhuriyet թերթին։