Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականների և դիվանագետների միջև Սիրիայի հարցով համագործակցությունը շարունակվում է, ոչ մի փոփոխություն չի եղել, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի հարցով Ժնևից դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ Վաշինգտոնը Ժնևում իր ռազմական փորձագետներին հրահանգ է տվել դադարեցնելու որևէ համագործակցություն ռուսական կողմի հետ:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականների և դիվանագետների միջև համագործակցությունը պահպանվում է Ժնևում նույն մակարդակում: Ոչ մի փոփոխություններ չենք տեսնում: Ռուս և ամերիկացի զինվորականների միջև շփումները շարունակվում են`ելնելով Սիրիայի իրավիճակում կայունացման միջոցներ փնտրելու շահերից»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: