Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է ներողություն խնդրել մալազիական Boeing ինքնաթիռի խոցման համար` կապված միջազգային հանձնաժողովի հրապարակված զեկույցի հետ: Այդ մասին հայտնում է BBC-ին:
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է սպասել հետաքննության վերջնական արդյունքներին, քանի այն դեռ ավարտված չէ: Նա ավելացրել է, որ հետաքննությունում նշվում է 100 մարդ, որոնք դեռևս այդ գործով չեն անցնում որպես կասկածյալ:
Լավրովը ընդգծել է, որ Ռուսաստանը հրապարակել և հանձնաժողովին է ներկայացրել հսկայական քանակի տվյալներ ինքնաթիռի խոցման վերաբերյալ, սակայն չի ստացել ոչ մի արձագանք: Միաժամանակ՝ ինչպես նշել է նախարարը, հանձնաժողովի կողմից ընդունված տվյալները` ստացված Ուկրաինայից և ԱՄՆ-ից, չեն հրապարակվել: